Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
02.10.2012 | 12:35

...թե ՀՀԿ-ում տևական ժամանակ է, ինչ խուլ բողոք կա այն բանից, որ իրենք չեն կարողանում որևէ ձեն-ծպտուն հանել ընթացող զարգացումների, քաղաքական անցուդարձի մասին: «Վեց ամիս է` չեն թողնում ձեն հանենք, ասում ենք` պատասխանենք սրան, նրան, ԲՀԿ-ն ինչ ասես ասում է, հայտարարում է, հո ընտենց չի՞. մեզ ասում են` վախտը չի. լրիվ լճացել-լխկել ենք, ոնց որ կուսակցությունում մարդ չըլնի»:
Հիմա ՀՀԿ-ում հույս են փայփայում, որ այս օրերին իրենց, ի վերջո, կասվի` խոսեք-ասեք, «վախտն» է:

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ